-
23.02.2018|
01:58
Եվ այնուամենայնիվ հնարամիտ ու զավեշտասեր ժողովուրդ ենք հայերս: Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքամայր Երևանի ավագանու հարթակում, անտարակույս ուրույն տեղ կգրավի իշխանության դեմ մղվող պայքարի ձևամիջոցների մեջ կոյուղու դերի բացահայտման ու հաստատման (կիրառման) ասպարեզում:
-
16.02.2018|
02:30
Մեկ տարուց ավելի Միքայելյանի անվան բժշկական կենտրոնի շուրջ կրքերն ու խոսակցությունները հանգուցալուծվեցին կառավարության երեկվա նիստում։ Գործադիրի որոշմամբ վաղեմի այս առողջապահական հսկայի բաժնետոմսերը կփոխանցվեն Հերացու անվան բժշկական համալսարանի հաշվեկշռին։
-
-
03.02.2018|
20:28
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:
-
02.02.2018|
02:35
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման մասին» օրինագիծը քննարկումների ու քննադատության մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, հատկապես տուգանքների մեծ չափի առումով։
-
28.12.2017|
13:34
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։
-
21.12.2017|
20:50
ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում 2017 թ. դեկտեմբերի 13-ին հրապարակել է «Գնահատականներն արհեստածին են» վերտառությամբ մի տեղեկատվություն, որով ներողություն խնդրելու փոխարեն, թույլ է տվել հերթական կեղծիքը: Ի՞նչ է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիմա էլ մի նոր պարզաբանմա՞մբ է հանդես գալու, թե այս անգամ էլ ինքն է շփոթել և իրար խառնել թվերը։
-
18.12.2017|
20:44
ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն կերպ փորձում է իրականացնել «Գարդասիլով» վտանգավոր պատվաստումների ծրագիրը: Հայաստանում այսօր, ցավոք, ապրում ենք մի իրականության մեջ, երբ պետական տարբեր մարմիններից շատ բան կարելի է սպասել, նրանց այս կամ այն արարքը կամ գործողությունը վաղուց չի զարմացնում մեզ ու հասարակությանը:
-
17.12.2017|
13:36
ԳՈՒՄ-ի շուկայի դիմացի հատվածում տեղակայված մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներով բացահայտվել է գողությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նույն պահեստարանում կասկածելի ծագմամբ, այդ թվում՝ ձիու և ավանակի մսեղիք։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, մսի վաճառասրահի պահեստարանից գողության դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։
-
15.12.2017|
12:52
Ներկայումս շատ դինամիկորեն զարգանում են նեյրովերականգնողական տեխնոլոգիաները, ռոբոտատեխնիկայի, նեյրոկիբեռնետիկայի և վիրտուալ իրականության նվաճումները:
Նյարդաբանության մեջ ներկայացված են նեյրո-էկզոկմախքների և կիբեր-պրոթեզների առաջին նմուշները: